ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

ՊՆ-ում քննարկվել են ձմեռային զորակոչի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները

ՊՆ-ում քննարկվել են ձմեռային զորակոչի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները
09.01.2017 | 18:35

ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ հունվարի 9-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
Քննարկումներին սելեկտորային-տեսակապի միջոցով մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմի ներկայացուցիչները:
Սելեկտորային խորհրդակցության ընթացքում ամփոփվել են Ամանորի, Սուրբ ծննդյան և հետտոնական օրերին առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության առավել բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Քննարկվել է նախօրեին մեկնարկած ձմեռային զորակոչի պատշաճ և բարձր մակարդակով անցկացման միջոցառումները, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:


Ըստ այդմ` նախանշվել են առաջիկա անելիքները, որոնց վերաբերյալ խորհրդակցության մասնակիցներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Դիտվել է՝ 1704

Մեկնաբանություններ